-
10.02.2021|
20:56
«Իմ քայլը» խմբակցությունով հավաքվել ենք ու, վերլուծելով ստեղծված իրավիճակը, կայացրել ենք որոշում, Աժ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններից հրաժարվելու հայտարարությանը։
-
10.02.2021|
15:39
Ստիպված եմ հիշեցնել, որ Դուք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն եք և ոչ թե ԵՊՀ պաշտպանը կառավարությունում կամ այստեղ:
-
09.02.2021|
14:43
2021-ի փետրվարի 7-ին ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:
-
09.02.2021|
14:34
4 տարի, 8 ամիս, 19 օր. սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է այն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից։ Սա նաև այն ժամանակն է, որ մենք պետք է օգտագործենք, որպեսզի պատրաստ լինենք նման հավանական զարգացմանը, խորհրդարանում հայտարարեց ԼՀԿխմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։
-
09.02.2021|
14:33
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց հանդես գալ առաջարկներով՝ խոսելով նաև առաջնահերթ խնդիրների մասին:
-
09.02.2021|
14:30
Դուք ծայրահեղությունների մեջ եք, դուք պրոբլեմներ ունեք՝ դիմելով մեծամասնությանը՝ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
08.02.2021|
20:42
«Իշխանությունը առաջարկը արել է, հետո գնացել ժողովրդի հետ շփվել է, մարդիկ ուրիշ բան են ուզում, ասում են՝ թավիշը վերացրեք, օրենքի հետ կապված թավիշ չի լինելու, օրենքը խստագույնս գործելու է: Մարդիկ ասում են՝ թավիշը վերացրեք, երկիրը կարգի բերեք, մենք ձեզ ընտրել ենք»:
-
08.02.2021|
14:07
Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, դուրս կգար փողոց, մեզ հետ հանդիպումների ժամանակ բազմաթիվ մարդիկ խնդրում են՝ չանցկացնել արտահերթ ընտրություններ՝ «Ազատություն ռադիոկայանի» հետ հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյան:
-
06.02.2021|
16:13
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովում փետրվարի 5-ին քննարկվում էր «Բարձրագույն կրթության մասին» օրենքի չարչրկված նախագիծը:
-
05.02.2021|
14:10
Նիկոլ Փաշինյանը քննարկում է հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Նույնիսկ կոնկրետ օրեր են նշվում՝ հունիսի 6 կամ հունիսի 20, կիրակի օրերը։ Պատկան կառույցներին հանձնարարական է իջեցվել՝ դիտարկել, թե որ օրը կհասցնեն։